Բաժիններ՝

Բողոքի ակցիաներ ադրբեջանական գյուղում

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանի Սուրահանի շրջանի Զիխ գյուղում բողոքի ակցիաներ են սկսվել: Պատճառը սողանքների հետևանքով վթարային դարձած տների քանդումն է:

Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի հրամանով՝ գյուղի 28 տների էլեկտրականությունը, ջուրն ու գազն անջատվել են: Տների սեփականատերերը դեմ են իրենց շինությունների քանդմանը:

Քանդման ենթակա տների բնակիչները հայտարարում են, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել քանդելու մասին, այդ պատճառով էլ իրենք բողոքի ակցիաներ են անցկացնում:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանական ուժերը, իր հերթին, գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռացել են տարածքից: Որոշ բնակիչներ հայտարարել են, որ եթե տները շարունակեն ապամոնտաժել, ապա իրենք կինքնահրկիզվեն:

Բնակիչների սպառնալիքների հետևանքով տների քանդումը ժամանակավորապես կասեցվել է:

Բացի այդ՝ բնակիչների մի մասը դժգոհ է, որ մի մասին տրամադրել են գումար ժամանակավոր բնակարաններ վարձելու համար, մյուս մասին՝ ոչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս