ԴԱԻՇ-ի Toyota ամենագնացները Սիրիա են մատակարարվել ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից. ՌԴ ԱԳՆ
ԴԱԻՇ-ի տրամադրության տակ հայտնված Toyota ամենագնացները Սիրիա են մատակարարվել ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Հիմա բոլորը հարց են տալիս, թե ինչու են ԴԱԻՇ-ի զինյալներն ու ոչ միայն նրանք, օգտագործում Toyota ավտոկոնցեռնի արտադրած ամենագնացները, ու որ ամենագլխավորն է, թե որտեղից դրանք ԴԱԻՇ-ին այդքան մեծ քանակությամբ: Այդ հարցի պատասխանը հարկավոր է որոնել ոչ միայն ԴԱԻՇ-ին ենթակա տարածքում ու առավել ևս, ոչ Ճապոնիայում: Պատասխանը պարզ է: Հավանաբար, ոչ ոք չէր սպասում լսել այս պատասխանը, սակայն այդ ամենագնացները Սիրիա են մատակարարվել հենց ամերիկացիների ու նրանց բրիտանացի գործընկերների կողմից»,- հայտարարել է Զախարովան:
«Ամենազարմանալին այն է, որ հենց նույն պաշտոնատար անձինք, որոնք պահանջում էին լիարժեք հետաքննություն անցկացնել, ցուցաբերել են զարմանալի մոռացկոտություն ու իսկապես մոռացել են, որ այդ ողջ տեղեկությունն արդեն բազմիցս հնչել է արևմտյան ԶԼՄ-ներում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մասնավորապես, Զախարովայի խոսքով, ԱՄՆ Պետդեպի կողմից Սիրիայի ապստամբներին Toyota-ի 34 պիկապներ ուղարկելու մասին տեղեկությունը բարձրաձայնվել է 2014 թվականին ամերիկյան Public Radio International-ի կողմից, իսկ 2013-ին բրիտանական Independent թերթը հայտնել է այն մասին, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Սիրիայի ընդդիմությանն է ուղարկել օգնություն, որը ներառել է նման ամենագնացներ: