«Նախարարությունն արդեն ունի մշակված և շրջանառության մեջ դրված օրինագծեր, որոնք բարելավվում են ցմահ ազատազրկման դատապարված անձանց վիճակը»

«Արդարադատության նախարարությունն, անկախ հացադուլ հայտարարելուց, արդեն նախօրոք տեղեկացրել է՝ մենք սեպտեմբերին օրինագիծ ենք դրել շրջանառության մեջ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վիճակը բարելավելու վերաբերյալ: Եվս մեկ նախագիծ քննարկման փուլում է: Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել նոր քրեական օրենսգրքում, որոնք առնչություն ունեն ցման ազատազրկվածների հետ առնչություն ունեն, նաև քրեակատարողական նոր օրենսգրքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ անդրադառնալով այն հանգմանքին, որ 40-ից ավելի ցմահ ազատազրկված անձինք հացադուլ են հայտարարել իրենց գործերի վերաբացման պահանջով:

Նրա խոսքով՝ դա հացադուլի հետ առնչություն չունի:

«Դա որևէ առնչություն չունի հացադուլի հետ, քանի որ դա մեր աշխատանքն է, դա մեր քաղականությունն է: Նախարարությունն այդ աշխատանքները կատարել է. այդուհանդերձ մենք հանդիպել ենք ցմահ ազատազրկվածների հետ, լսել ենք նրանց պահանջները և հորդորորել ենք, որպեսզի իրենք իրենց խնդիրները պատշաճ ձևով ներկայացնեն և նաև ներկայացրել ենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ անկախ հացադուլից նախարարությունն ուշադրություն կենտրոնում է պահում ցմահ ազատազրկվածների խնդիրները.

«Նախարարությունն արդեն ունի մշակված և շրջանառության մեջ դրված օրինագծեր, որոնք բարելավվում են ցմահ ազատազրկման դատապարված անձանց վիճակը»: Սուրեն Քրմոնյանը չմանրամասնեց, թե ինչ կարգավորումներ կան. «Բայց այդուհանդերձ իրենց կողմից ամրագրված պահանջների մի մեծ մաս ներառված է հենց այդ նախագծերում»:

Տեսանյութեր

Լրահոս