«7 ու կես»-ը վերամիավորվո՞ւմ է. armlur.am
Հոկտեմբեր 11 2015 «Ֆուրորե», «Բեռնարդ շոու», «Լավագույններից լավագույնը» և այլ վարկանիշային հեռուստածրագրերից հայտնի հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը տևական ժամանակ է` էկրաններին չի երևում, նրա մոտ, ինչպես ինքն է ասել, հետկադրային տրամադրություն է:
«Հիմա բեմական գործունեությամբ եմ զբաղված, կոմերցիոն բնույթի ներկայացումների վրա եմ աշխատում, ի դեպ, այժմ ստեղծագործական խմբով նոր ներկայացում ենք պատրաստում, որի մասին փակագծեր բացել դեռ չեմ կարող: Դա է պատճառը, որ հեռուստատեսության համար այլևս ժամանակ չի մնում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է Արմենը:
Արդյոք ստեղծագործական խումբը, որի մասին խոսել է Արմենը, կապ ունի «7 ու կես» հումորային նախագծի կազմի հետ, և արդյոք իրեն, Արտյոմին, Ռաֆոյին, Հովոյին, Հայկոյին և Մկոյին հնարավոր կլինի երբևէ կրկին միասին, մեկ նախագծի շուրջ տեսնել: «Ժողովուրդ»-ի այս հարցին հումորիստը պատասխանել է.
«Նոր ներկայացման կազմը «7 ու կես»-ի կազմի հետ կապ և՛ ունի, և՛ չունի, ի դեպ, կա մեկ այլ թիմ, որի հետ աշխատում ենք դեռ իննսունականներից, խոսքը «Զսպանակ»-ի մասին է: Իսկ ինչ վերաբերում է «7 ու կես»-ի կազմը վերականգնելուն, ապա, իհարկե, երբեք չի կարելի ասել երբեք, սակայն գնալով դրա հավանականությունը նվազում է, իմ կարծիքով` 99 տոկոսով դա չի լինի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: