Պատրաստեք ամենահզոր հակաբիոտիկ միջոցը

Աշնանն ու ձմռանը մեր իմունիտետը թուլանում է, իսկ մենք հաճախակի հարբուխների և վիրուսների զոհ ենք դառնում: Առաջին բանը, որի մասին մտածում ենք այս ընթացքում՝ որքան հնարավոր է շուտ կազդուրվելն է, և շտապում ենք դեղատուն: Սակայն, մինչև քիմիական դեղեր ձեռք բերելը մտածեք, որ գոյություն ունեն բազմաթիվ բնական բաղադրատոմսեր, որոնք բարձրացնում են իմունիտետն ու պայքարում սեզոնային վիրուսների դեմ: healthyfoodhouse կայքը ներկայացնում է դրանցից մեկը:

Այս բնական դեղամիջոցը շատ արդյունավետ է, իսկ ամենակարևորն այն է, որ բաղադրիչները մատչելի են, և պատրաստելու համար ձեզանից երկար ժամանակ չի պահանջվում: Ավելին, այս դեղամիջոցը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, որոնք սովորաբար ի հայտ են գալիս հակաբիոտիկների օգտագործումից հետո:

Բաղադրություն

  • Կես թ/գ աղացած չիլի պղպեղ
  • 2ճ/գ կոճապղպեղի փոշի
  • 1պճեղ սխտոր
  • 100մլ թարմ քամած կիտրոնի հյութ
  • 2ճ/գ մեղր
  • Կես ճ/գ դարչին

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Նախ՝ չիլի պղպեղը, կոճապղպեղի փոշին, դարչինն ու մանրացրած սխտորն ավելացրեք կիտրոնի հյութին: Լավ խառնեք ամբողջը, ապա ավելացրեք մեղրը: Ապա ստացված խառնուրդը թողեք 3 ժամ սենյակային ջերմաստիճանում:

Ամբողջը լցրեք ապակե տարայի մեջ, ծածկեք և պահեք սառնարանում:

Առավոտյան դատարկ ստամոքսին ընդունեք 1ճ/գ այս դեղամիջոցից՝ իմունիտետն ամրացնելու համար, իսկ եթե արդեն հիվանդացել եք, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1ճ/գ խմեք այս խառնուրդից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս