Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին ևս ազատ է արձակվել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին Դերենիկ Ղևոնդյանը երեկ ազատ է արձակվել։

Նույն այդ տեղեկություններով, սույն գործով քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դերենիկ Ղևոնդյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը, սակայն, միջնորդել է Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով, ինչն էլ դատարանը բավարարել է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս