Բաժիններ՝

«Սևիլիա» – «Բարսելոնա» 2:1. Դժվար է հավատալ, որ «Բարսելոնան» «Սևիլիային» ընդամենը 1 գնդակ խփեց. Լուիս Էնրիկե

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ Լա Լիգայի 7-րդ տուրի խաղի ճակատագիրը որոշվեց 2-րդ խաղակեսի ճակատագրական 10 րոպեների ընթացքում:

«Ինձ ժամանակ է պետք ճիշտ հասկանալու համար կատարվածը: Կարող եմ ասել, որ այսօր երկու թիմերն էլ դարպասը գրավելու բավականին շանսեր ունեին: Դժվար է հավատալ, որ մենք լքեցինք դաշտը` խփելով ընդամենը 1 գնդակ:

«Սևիլիան» երկրորդ խաղակեսում ունեցավ 10 փայլուն րոպեներ և պատժեց մեզ: Պետք է շնորհավորել մրցակցին ջանքերի և խաղի արդյունքի կապակցությամբ: Մենք կարողանում ենք կտրուկ հարվածներ կատարել, բայց մեր ֆուտբոլը խաղի ընթացքը վերահսկելն է:

Այսօր մեր ցուցանիշները լավագույնը չեն, բայց ես վստահ եմ, որ մոտական խաղերում ամեն ինչ կփոխվի: Ոչ ոք «Բարսայում» չի կարող գոհ լինել պարտությունից հետո»,- ցիտում է Էնրիկեին AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս