10 վտանգավոր գտածոներ. իրեր, որոնք չի կարելի գետնից վերցնել
Որպեսզի գտնված առարկայի հետ միասին ձեռք չբերեք հիվանդություններ և անհաջողություններ, հարկավոր է իմանալ այն մասին, թե որ մոռացված առարկաները չի կարելի գետնից վերցնել: Դրանք գտնելու հետ կապված ուրախությունը երկար չի լինի, իսկ պրոբլեմների լուծումը երկար ժամանակ կպահանջի:
Անձնական օգտագործման իրերն իրենց մեջ են պահում տիրոջ էներգետիկան: Հիվանդությունները, բացասական մտքերը և պրոբլեմները, որոնք հետապնդել են նախկին տիրոջը, կանցնեն նոր տիրապետողին:
Իրը կարող են դիտավորյալ «մոռանալ» փողոցում՝ այն հաշվարկով, որ ինչ-որ մեկն այն կվերցնի. այդպես մարդիկ փորձում են ազատվել անհաջողություններից` փոխանցելով այն ուրիշներին: Վերցնելով այդպիսի իրը, Դուք վերցնում եք նաև ուրիշի անհաջողությունները:
Որպեսզի պահպանեք Ձեր առողջությունը և խուսափեք անհաջողությունից, հարկավոր է անցնել այդպիսի գտածոների կողքով` առանց նրանց դիպչելու:
1. Մետաղադրամներ
Մետաղադրամն իր մեջ է հավաքում յուրաքանչյուր էներգետիկա, ինչպես՝ դրական, այնպես էլ՝ բացասական: Դրական էներգիան մետաղադրամը վերածում է թալիսմանի, բայց դժվար թե թալիսմանը թողնեն փողոցում: Ավելի հավանական է, որ մետաղադրամն իր մեջ պարունակում է բացասական էներգիա, և այն «կորցնում են», որպեսզի ազատվեն այդ կործանիչ էներգիայից:
2. Ոսկյա զարդեր
Թանկարժեք մետաղը հեշտությամբ ենթարկվում է մոգական ներգործության, դրա համար ոսկուց և արծաթից զարդերը հաճախ օգտագործում են կախարդության մեջ: Մատանիները, հատկապես՝ ամուսնական, թողնում են փողոցում, որպեսզի ազատվեն անձնական կյանքի պրոբլեմներից: Բացասական էներգիան փոխանցվում է գտնողին նույնիսկ այն ժամանակ, երբ այն պատահաբար է կորել:
3. Ինքնաշեն իրեր. տիկնիկներ, արձանիկներ, փափուկ խաղալիքներ
Այսպիսի իրերը հաճախ հանում են տանից` կախարդանքից ազատվելու համար: Հավանականությունն այն բանի, որ առարկան ներծծված է բացասական էներգիայով, հատկապես մեծ է, եթե Դուք այն գտել եք խաչմերուկում կամ այնպիսի վայրում, որտեղ մարդիկ քիչ են լինում:
4. Ասեղներ և գնդասեղներ
Սուր մետաղական իրերը հեշտությամբ վարակվում են բացասական էներգիայով, դրա համար հազվադեպ են հայտնվում փողոցում պատահաբար: Միանգամայն հնարավոր է, որ ինչ-որ մեկն ասեղը կամ գնդասեղը օգտագործել է՝ որպես հուռութք, իսկ հետո կորցրել է:
5. Պարանոցին կրելու խաչ
Խաչը սերտ կապված է մարդու ճակատագրի հետ: Այն հիշում է մարդու բոլոր արարքները` և՛ լավերը, և՛ վատերը: Կրելով ուրիշի խաչը, մարդը դրա հետ միասին կրում է նաև ուրիշի ճակատագիրը:
6. Բանալիներ
Ծեսերում բանալին հաճախ օգտագործվում է այն բանի համար, որպեսզի «փակեն» դժբախտությունը, իսկ հետո գցեն այն: Մարդը, ով գտնում է բանալին, «բացում» է փակ դուռը և իր կյանք է թողնում անհաջողությունները:
7. Թելերից պատրաստված թևնոց
Դրանք հաճախ օգտագործվում են՝ որպես հուռութք և պաշտպանում են տիրոջը` իրենց մեջ քաշելով բացասական էներգիաները: Սովորաբար այդպիսի թևնոցները չեն կորում պատահաբար: Դրանք կտրվում և ընկնում են տիրոջ ձեռքից այն ժամանակ, երբ այնքան են հագեցած լինում բացասականով, որ չեն կարողանում կատարել պաշտպանական ֆունկցիա:
8. Հայելի
Հայելիներն ի սկզբանե համարվել են վտանգավոր առարկաներ: Հայելու մակերևույթը տիրապետում է հիշողության: Այն իր մեջ է քաշում այն մարդկանց էներգետիկան, ում արտացոլում է: Այդ էներգետիկան հայելին տարածում է բոլորի վրա, ովքեր հետո արտացոլվում են նրանում:
9. Սանր
Սանրն անընդհատ փոխկապակցվում է տիրոջ էներգետիկայի հետ, որը կախված է նրա մտքերից և արարքներից:
10. Ժամացույց
Հայտնի է, որ այն պահին, երբ մարդ հեռանում է այս աշխարհից, կանգնում է նրա ձեռքի ժամացույցը: Այս առարկան սերտ կապի մեջ է մարդու բիոդաշտի հետ: Դրա համար, վերցնելով այսպիսի գտածոն, Դուք խախտում եք Ձեր էներգետիկ դաշտի ամբողջականությունը և ռիսկ եք անում վերցնել նաև նախորդ տիրոջ հիվանդությունները և պրոբլեմները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը