ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ առաջիկա օրերի եղանակի մասին
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 3-5-ին, 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի3-5-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Հոկտեմբերի 3-5-ին, 7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:
Երևանի հոկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.20C (1999 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.00C (1985 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.20C