Women in Football-ը բացահայտել է Մոուրինիոյի և Եվա Կարնեյրոյի մասին ողջ ճշմարտությունը
Women in Football կազմակերպությունն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային է ներկայացրել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և նախկին բժիշկ Եվա Կարնեյրոյի մասնակցությամբ դրվագի մասին ողջ տեղեկատվությունը: Տեսանյութը պորտուգալերենից անգլերեն է թարգմանված, որտեղ երևում է, թե ինչպես է «Չելսիի» գլխավոր մարզիչը հրապարակավ ծաղրում թիմի բժշկին՝ սեռական պատկանելության տեսանկյունից: Ֆուտբոլի ասոցիացիան քննարկում է իրավիճակը և քննությունից հետո Մոուրինիոյին սպառնում է 5 խաղով որակազրկում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարնեյրոն կարող է դիմել դատարան և պահանջել բարոյական փոխատուցում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Կարնեյրոն պաշտոնապես հեռացել է ակումբից սեփական ցանկությամբ: Հաղորդվում էր, որ «Չելսին» վերջին օրերին բանակցում էր թիմի աշխատակցուհու հետ՝ քննարկելով վերադարձի պայմանները: Սակայն կողմերը համաձայնության չեկան: Բժշկուհին նշել է, որ այլևս չի վերադառնա ակումբ, քանի որ իր ինքնասիրությունն ավելի բարձր է:
Գործի քննությանը կմասնակցի նաև Մարզական բժշկության բրիտանական ասոցիացիան, ինչպես նաև Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, որն առաջինն է կասկածներ ներկայացրել «Չելսիի» գլխավոր մարզչի վարքագծի վերաբերյալ:
Սիրարփի Աղաբաբյան
http://i.telegraph.co.uk/multimedia/archive/03402/evacarneiro_3402367b.jpg