Թեժ բանավեճ ԱԺ-ում. «Արի տենամ՝ ինչ ես ասում, դու ի՞նչ ես խոսում: Արի ստե, արի ստե». բորբոքվեց Հ.Բագրատյանը
Այսօր Աժ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ թեժ բանավեճ տեղի ունեցավ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի ու Հայկ Բաբուխանյանի միջև:
Սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանի հավակնությունները սահմանադրական փոփոխություններից հետո և ԱԺ նախագահի լիազորությունները, երբ Հ.Բագրատյանը տեղից միջամտեց ու իր անհամաձայնությունը հայտնեց:
Վ.Պողոսյանի գնահատականը, թե «փայլուն տամաբանություն է», հունից հանեց Բագրատյանին և նա սկսեց ավելի բարձր բղավել:
«Կրքերը հանգստացրեք, հանգիստ, հանգիստ»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Տեղից միջամտեցին նաև Խոսրով Հարությունյանն ու Հայկ Բաբուխանյանը:
«Արի տենամ՝ ինչ ես ասում, դու ի՞նչ ես խոսում: Արի ստե, արի ստե»,- ավելի բորբոքվեց Հ.Բագրատյանը:
«Դուրս եկեք երկուսդ էլ, դրսում մաքրեք հաշիվները»,- պատգամավորներին սաստեց Գ.Սահակյանը և, դիմելով Հ.Բագրատյանին, նկատեց, որ նա հարց տալու իրավունք չունի այս պահին, իսկ հետո կարող է հարց էլ տալ, ելույթ էլ ունենալ: