Բաժիններ՝

Առանց Ռուսաստանի աջակցության իրավիճակը Սիրիայում ավելի վատ կլիներ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ առանց Դամասկոսին Մոսկվայի ցուցաբերած օգնության, իրավիճակը տարածաշրջանում ավելի կթեժանար, ինչը, իր հերթին, կհանգեցներ, մյուս խնդիրների էսկալացիային, այդ թվում՝ միգրացիային: Այս մասին, ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, Պուտինը հայտարարել է Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ:

«Եթե Ռուսաստանը չաջակցեր Սիրիային, ապա իրավիճակն այդ երկրում ավելի վատ կլիներ, քան Լիբիայում, իսկ փախստականների հոսքը՝ ավելի շատ: Սիրիայի օրինական կառավարությանը ցուցաբերած աջակցությունը ընդհանրապես կապ չունի Լիբիայի, Իրաքի, Եմենի, Աֆղանստանի փախստականների հոսքերի հետ: Մենք չենք ապակայունացրել իրավիճակը այդ երկրներում: Մենք չենք խախտել այնտեղի պետական իշխանության ինստիտուտները՝ ստեղծելով իշխանության վակուուում, որն անհապաղ լցնում են ահաբեկիչները»,- ասել է Պուտինը:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում ու վստահեցրել է, որ ռազմատեխնիկական օգնության ծավալը չի կրճատվելու:
«Մենք աջակցում ենք Սիրիայի կառավարությանը ահաբեկչական ագրեսիայի դեմ պայքարում ու ցուցաբերելու ենք անհրաժեշտ ռազմատեխնիկական օգնություն»,- ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս