«Լիվերպուլի» դեմ խաղում 19-ամյա Մարտիալը իր սառնասրտությամբ հիպնոսացրեց դարպասապահ Մինյոլեին
«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղում (3:1) Անտոնի Մարտիալի խփած առաջին գնդակը:
«Շատերի մոտ հարց էր առաջացել, արդյոք նա խոսում է անգլերեն: Նա իր մասին խոսեց ֆուտբոլի լեզվով: Եկեք պատշաճը մատուցենք Մարտիալին: Նա իր տարիքի համար անհավանական սառնասիրտ գործեց:
Այսպիսի գոլերը ես անվանում են «դարպասապահի հիպնոսացում». նա նայեց դարպասապահին և պաուզա տվեց:
Իր մասին հայտարարելու գերազանց միջոց»,- ասել է Անրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը