Ռուսաստանին հարկավոր է պատրաստվել պատժամիջոցների նոր ալիքի. ՌԴ ԱԳՆ
Անկախ Դոնբասում իրավիճակի զարգացումից, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը միայն կխստացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այսօր Ռազմական տեխնիկայի, սպառազինությունների միջազգային Russia Arms Expo ցուցադրության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք կարծում ենք, որ որոշ ուղղություններով՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում Դոնբասում, պետք է ակնկալել պատժամիջոցային ճնշման հետագա սաստկացում»,- ասել է Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ դրա վկայությունն անցած շաբաթ ռուս իրավաբանական անձանց, ներառյալ «Ռոսոբորոնէքսպորտի» դեմ ամերիկյան հավելյալ պատժամիջոցներն են:
«Ֆինանսական սպասարկման միջազգային ոլորտում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մեր գործընկերները հետագայում էլ ջանքեր կգործադրեն, որ փակեն բոլոր ճեղքերը: Մենք դա հասկանում ենք, մենք պետք է սովորենք աշխատել այդ պայմաններում»,- հավելել է նա:



