Բաժիններ՝

ԱՄՆ-ում ուղիղ եթերում երկու լրագրողի են գնդակահարել (լրացված)

CBS հեռուստաընկերության գործընկեր WDBJ7 հեռուստաալիքի երկու լրագրող է սպանվել Վիրջինիայում ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին այսօր հայտնել է Reuters-ը:

WDBJ7 հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակման հետևանքով սպանվել են լրագրողներ Էլիսոն Փարքերն ու Ադամ Ուորդը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Բեդֆորդում ուղիղ եթերի ժամանակ:
Եթերի տեսագրության մեջ, որը հայտնվել է սոցցանցերում, լսելի են կրակոցների ձայները:

Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ջեֆ Մարքսը պատմել է CBS-ին, որ Էլիսոն Փարքերն ու Ադամ Վուդը սպանվել են կրակոցների ձայները լսվելուց քիչ անց:
«Մենք լսում էին բղավոցները, իսկ հետո այլևս ոչինչ չէր լսվում»,- ասել է Մարքսը:

Հեռուստաալիքի ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ ոստիկանությունը դեռ չգիտի կրակոց արձակած անձի անունն ու նրա արարքի դրդապատճառները:
Լրագրողի ու օպերատորի սպանությունը տեղի է ունեցել Bridgewater Plaza  զվարճանքների կենտրոնում:

spanvac lragroxner

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս