Բաժիններ՝

Ջոն Տերին կարող է համալրել «Ֆեներբախչեի» աստղային կազմը

Թուրքական ակումբն արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում «Չելսիի» ավագի փոխարինմանը:

«Չելսիի» ավագ Ջոն Տերին կարող է հայտնվել «Ֆեներբախչեում», ով արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ ավագի փոխարինմանը և վետերանին առաջարկել է պայմանագիր` տարեկան 3.5 մլն եվրո վճարով:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ժոզե Մոուրինիոն կարող է հրաժարվել 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից` երիտասարդներին խաղալու հնարավորություն տալու համար:

Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Ջոնը մասնակցել է «Չելսիի» բոլոր հանդիպումներին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այս ամառ «Ֆեներբախչեի» կազմը համալրել են այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Կյաերը, Ֆերնանդաոն, Նանին և Վան Պերսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս