Բաժիններ՝

Վերացրեք դեմքի կարմրությունը

Մեզանից շատերն առերեսվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են դեմքի կարմրությունն ու չորությունը: interesbook-ը ներկայացնում է բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել այդ տհաճ խնդիրներից:

Բաղադրատոմս-1

  • Ասպիրինի 3 հաբ
  • 2-3 կաթիլ ջուր, լավ կլինի՝ սենյակային ջերմաստիճանի
  • 1թ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Ասպիրինը մանրացնել, ավելացնել ջուրն այնպես, որ խյուս դառնա. սովորաբար մի քանի քանի կաթիլը բավական է: Խյուսի մեջ ավելացրեք մեղրը: Ամբողջը լավ խառնեք: Մերսող շարժումներով, հավասարաչափ դեմքի վնասված հատվածներին քսեք խյուսը: Սպասեք 20 րոպե, ապա տաք ջրով լվացեք դեմքը:

Կարդացեք նաև

Բաղադրատոմս-2

3 հաբ ասպիրինը խառնել ձեր սիրելի լոսյոնի մի քանի կաթիլի հետ՝ մինչև խյուսանման զանգված ստանալը, և քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա տաք ջրով լվանալ:

Բաղադրատոմս-3

  • Ասպիրինի 6-12 հաբ
  • Թարմ քամած կիտրոնի հյութ

Ասպիրինը լուծեք կիտրոնի հյութի մեջ, բայց մածուկի մի վերածեք: Ստացված զանգվածը քսեք դեմքին, պահեք 10 րոպե: Մի փոքր սոդան լուծեք տաք ջրում և այդ ջրով մաքրեք դիմակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս