Իշխանական նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում. «ՀԺ»
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/Sahmanadrutyun.jpg)
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներոմ սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, եւ նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29: Մասնագիտական հանձնաժողովը վերջին շտրիխներն է անում փոփոխությունների մեջ:
Երեկ, երբ «ՀԺ»-ի թղթակիցը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 29-ին, նա պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, դա արդեն իմ որոշելիք հարցը չէ, ըստ պատրաստ լինելու աստիճանի, բայց գրաֆիկն այնպես է, որ Աժ պետք է որ հասցնենք օգոստոսի վերջին: Այն տարբերակը, որ կգնա քննարկման, այդ թվում եւ ԱԺ, կա՛մ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին կլինի»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։