Բաժիններ՝

Միջազգային արբիտրաժը կարող է սառեցնել «Թուրքական հոսքը». ԶԼՄ-ներ

«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կարող է միջազգային արբիտրաժի կողմից սառեցվել անորոշ ժամանակով, քանի որ Թուրքիան մտադիր է հայց ներկայացնել «Գազպրոմի» դեմ գազի հարցով համաձայնագրի բացակայության պատճառով, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով թուրքական պետական էներգետիկ Botas ընկերությանը:

Ռուսաստանն ու Թուրքիան կես տարուց ավելի է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի վերաբերյալ, այս շաբաթ էլ ավարտվել է  ռուսական գազի մատակարարման պայմանագիրը, սակայն կողմերն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել:
Եթե մինչև այս շաբաթվա վերջ կողմերը չպայմանավորվեն Թուրքիայի համար գազային զեղչի վերաբերյալ, ապա թուրքական կողմը «Գազպրոմի» դեմ հայցով կդիմի դատարան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թուրքական հոսքի» շինարարությունը կարող է տեղափոխվել գազի գնի վեճերի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս