Բաժիններ՝

Նիդեռլանդները կողմ են Ուկրանայում աղետի ենթարկված ինքնաթիռի հարցով միջազգային տրիբունալի ստեղծմանը

Նիդեռլանդները կողմ են 1 տարի առաջ Ուկրաինայի արևելքում խփված ուղևորատար «Բոինգ» ինքնաթիռի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման գաղափարին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն դիմել է Ավստրալիային, Բելգիային, Մալայզիային ու Ուկրաինային՝ խնդրելով աջակցել ՄԱԿ-ում միջազգային տրիբունալի ստեղծման գաղափարին:

«Աղետի զոհերի համար արդարացիությունը ի սկզբանե եղել է մեզ համար առաջնային»,-ընդգծել է նա:

Նախօրեին Մալայզիան տեղեկացրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տրիբունալ ստեղծելու իր մտադրության մասին: Ավելի վաղ ՄԱԿ-ում նման գաղափարի առաջարկությամբ հանդես էր եկել Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Բերտ Կունդերսը:
Ռուսաստանը այդ առաջարկը քննադատել էր:

Malaysia Airlines-ի ուղևորատար «Բոինգը», որը չվերթ էր իրականացնում Ամստերդամից Կուալա-Լումպուր, աղետի էր ենթարկվել 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում: Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք՝ 298 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031