Բաժիններ՝

Հայաստանի կառավարությունը ռազմավարական սխալ է կատարել. Մեթյու Բրայզան՝ հայաստանյան վերջին իրադարձությունների մասին

Հայաստանը զրկվել է ընտրության ազատությունից՝ էներգետիկ առումով լիակատար կախման մեջ գտնվելով Ռուսաստանից, Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը երկար տարիներ առաջարկել է Հայաստանին նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, սակայն Հայաստանն այդ քայլին չի դիմել, ինչի հետևանքով ռուսական ընկերությունները գնել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները:
«Դա եղել է Հայաստանի կառավարության ռազմավարական սխալը»,-ասել է նա:

Բրայզան կարծում է, որ սխալ է Հայաստանի վերջին իրադրաձություններն ուկրաինականի հետ համեմատելը:
«Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ է բանակցությունների սեղան նստել ռուսական էներգետիկ ընկերությունների հետ»,-ասել է փորձագետը:
Նրա խոսքով՝ սխալ է ցույցերի մեղքը Վաշինգտոնի վրա գցելը, քանի որ Վաշինգտոնը ոչ մի կապ չունի այդ իրադարձությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս