Սերժ Թանկյանի՝ անդրադարձը երեկվա դեպքերի մասին
System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին: Տեղադրելով Երևանում ընթացող բողոքի ցույցերին վերաբերող մի հոդված, նա մեկնաբանել է.
«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝
1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն և վերահսկվեն անկախ մարմնի կողմից,
2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է,
3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»: