Էդուարդ Շարմազանովը հրապարակեց Հովիկ Աբրահամյանի նամակը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակը, որով ՀՀ կառավարությունն առաջարկել է «Ակցիզային հարկի» մասին օրինագիծը հանել երկրորդ ընթերցումից:
Միաժամանակ՝ կառավարությունն առաջարկել է այս արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ ևս մեկ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով 1 հարց՝ «2014 թ. համար ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը:
Է.Շարմազանովը նշեց, որ վաղը կեսօրից անց կավարտեն այս նստաշրջանն ու հետո կքննարկեն նոր արտահերթի հարցը: