Բաժիններ՝

Պուտինը՝ նախկին կնոջ ու դուստրերի հետ հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ հարաբերությունների մեջ է նախկին կնոջ՝ Լյուդմիլայի ու իր աղջիկների՝ Մարիայի ու Եկատերինայի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հնդկական IANS գործակալությանը:

Ընտանիքի հետ իր հարաբերությունների ու իր անձնական կյանքի մասին ռուս նախագահը լրագրողներին պատմել է Սանկտ Պետերբուրգում օտարերկրյա լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը հայտնել է, որ երբեմն չի քնում մինչև գիշերվա 02.00-ը՝ ընտանիքի հետ խոսելով մանրուքներից: Պատասխանելով անձնական կյանքի մասին հարցին՝ Պուտինը հայտարարել է. «Ես ապագայի պլաններ ունեմ, սակայն ինձ մոտ ամեն ինչ կարգին է»:
Հիշեցնենք, որ Լյուդիլա ու Վլադիմիր Պուտինները իրենց ամուսնալուծության մասին

հայտարարեցին 2013թ. հունիսին: Նրանք ամուսնացած էին 30 տարի: Նրանք հայտարարել էին, որ ցանկանում են մնալ մտերիմ ընկերներ:
Զույգն ունի երկու դուստր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս