Բաժիններ՝

Ռուսաստանի կառավարությունը պատասխան է պատրաստում պատժամիջոցների երկարաձգմանը

ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյին հանձնարարվել է նախապատրաստել առաջարկություններ ԵՄ-ի նկատմամբ կիրառվող պատասխան պատժամիջոցների վերաբերյալ, հայտնում է vesti.ru-ն:

«Հաշվի առնելով այն, որ ԵՄ-ն կես տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները, ես խնդրում եմ ձեզ նախապատրաստել իմ դիմումը նախագահին՝ առաջարկելով երկարաձգել նախագահի հրամանի գործողությունը ՌԴ կողմից սահմանափակող միջոցառումների կիրառության վերաբերյալ ու կառավարության համապատասխան վճռի նախագիծը, որտեղ սահմանվում են արտադրատեսակների կատեգորիաներն ու արտաքին առևտրային գործարքների օբյեկտները, որոնց վրա տարածվում ենռուսական սահմանափակող միջոցառումները»,-հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2016թ. հունվարի 31-ը: Համապատասխան փոփոխությունները հավանության էին արժանացրել ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս