Բաժիններ՝

Եվրամիությունը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները կես տարով երկարեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2016 թվականի հունվարի 31-ը: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի մամլո քարտուղար Սյուզան Կիֆերն իր միկրոբլոգում:

Կիֆերի խոսքով՝ դա արվում է այն բանի համար, որ ամբողջությամբ կյանքի կոչվեն մինսկյան պայմանավորվածությունները:

Հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը կդիտարկի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման հարցը ԵՄ արտգործնախարարների խորհրդում: Ընդ որում՝ նշվում էր, որ պատժամիջոցների փաթեթը չի ընդլայնվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս