Որ օրը ես դուրս եկա պայքարի հանուն արդարության, այդ օրվանից ես տուն հետ չեմ մտնի. Սոս Ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Բոլոր ըմբոստներին, Ընդիմություններին, խիզախներին, հայրենասերներին, և էլի լավ արժանիքներով օժտված մարդկանց, երիտասարդներին, հանուն արդարության պայքարողներին, չհամակերպվողներին, ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ որպես Հայաստանի քաղաքացի, իսկապես ապրեք։
Եվ խուսափելով արդարանալու հնարքից, ուզում եմ այն բոլոր նվիրվածներին, և իրենց կյանքից կարևոր ժամանակ տրամադրած առատաձեռներին , որոնք նամակներով արթնացնում են սենտիմենտալ, հեղափոխական, ըմբոստ, ծայրահեղական լինելուս Էությունը, խոնարհվելով իրենց մոտեցման առաջ, ուզում եմ ասել.
-Որ օրը, ես դուրս եկա պայքարի հանուն արդարության, այդ օրվանից , ես տուն հետ չեմ մտնի…
Մի ամբողջ կյանք չի հերիքի պայքարելու համար»։