Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել
Հունիսի 20-ին Հալեպի Կասր ալ Պալատ քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով 2 հայ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» թերթի (Kantsasar) թերթի Facebook-յան էջից:
Զոհերի թվում են Հայաստանի Հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը (Ստեփանյան) ու հալեպահայ Կարո Մկրտչյանը (ապու Յակոբ):