Բաժիններ՝

Ողբերգական դեպք. ջրանցքն ընկած մեքենայի վարորդը մահացել է

Հունիսի 21-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևսս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2109» մակնիշի 25 ԼՕ 382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր Ա. Ս.-ը (ծնվ. 1982 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և տեղափոխվել Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատսխան բուժօգնության դուրս է գրվել:

Ավտոմեքենայի վարորդ Վ. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածը տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:
Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից և օգնել տեղափոխել այն ավտոքարշակի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս