ՌԴ Պետդումայում դեմ են հողատարածքները Չինաստանին հանձնելուն
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը որոշել է դիմել երկրի կառավարությանը՝ պահանջելով հաշվարկել աշխարհաքաղաքական ռիսկերը, մինչ Անդրբայկալյան երկրամասի հողատարածքները վարձակալության կհանձնեն չինական ընկերություններին:
«Մենք պատրաստվում ենք դիմել վարչապետին ու կառավարությանը, որպեսզի նրանք ևս մեկ անգամ գնահատական տային, թե ինչ է տեղի ունենում»,-RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իգոր Լեբեդևը՝ Պետդումայի փոխխոսնակը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից:
Ինչպես ասել է Լեբեդևը «Կոմերսանտին», ռիսկերի գնահատման բացակայությունը կարող է սպառնալ նրանով, որ 20 տարի անց Անդրբայկալի նահանգապետը կարող է լինել չինացի:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ չինական Zoje Resourses Investment ընկերությունը բանակցություններ է վարում Անդրբայկալյան երկրամասի ղեկավարության հետ՝ գյուղատնտեսական ցանքատարածությունները 49 տարով վարձակալելու վերաբերյալ:
Վարձակալման ենթակա հողատարածքների մակերեսը, տարբեր տվյալների համաձայն, կազմում է 115-150 հա, իսկ հեռանկարում՝ մինչև 200 հազար հա: