Բաժիններ՝

Պոլիտեխնիկում մեկնարկեց ռեկտորի ընտրությունները

Այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) ռեկտորի ընտրություններ են: Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

Քիչ առաջ Ո. Մարուխյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ուշադրության արժանի հայեցակարգ է ներկայացնում: Հարցին, թե ընտրվելու շանսերն ինչպե՞ս է գնահատում, թեկնածուն պատասխանեց, որ լավատես է:

Հարցին՝ մյուս թեկնածու, գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված սեքս-սկանդալը օգնե՞ց Ո. Մարուխյանին իր ընտրվելու շանսերն ավելացնելու առումով, վերջինս պատասպանեց՝ «Բացարձակապես չօգնեց»:

Հարցին էլ՝ այդ պատմությունից ձեր օգտին միավորներ չշահեցի՞ք, նա պատասխանեց, որ ինքը միավորներ երբեք չի հավաքել ոչ մի իրականության մեջ:

Մյուս թեկնածխու, ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն ընտրությունների կապակցությամբ ասաց, որ բարձր տրամադրություն ունի, ու ըստ նրա՝ կընտրվի արժանավորը:

Հարցին՝ թեկնածու Ո. Մարուխյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք, Հ. Թոքմաջյանը պատասխանեց, որ մարդկային առումով շատ լավ հարաբերութունների մեջ է:
Լրագրողները ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ո՞ւմ աշխատանքից է ինքը ավելի գոհ: Ի պատասխան՝ նա ասաց, որ հիմա չի ուզում խոսել այդ մասին, այդ մասին կխոսի ընտրության գործընթացի ժամանակ:

Հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում համալսարանի վաղվա օրը, նախարարը ատասպանեց, որ բուհը պետք է ունենա հստակ զարգացան ռազմավարություն ու թոթափի այն բոլոր խնդիրները, որոնք եղել են այդ բուհում:

Մանրամասները՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս