ԱՄՆ-ի Չառլսթոն քաղաքի եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 9 մարդ է սպանվել
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքի եկեղեցում անհայտ անձը կրակ է բացել աֆրոամերիկյան եպիսկոպոսական եկեղեցում: 9 մարդ սպանվել է, ոստիկանությունը կատարվածն անվանել է «հանցագործություն, որը իրականացվել է ատելությունից դրդված»:
Հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին՝ տեղի ժամանակով մոտավորապես ժ. 21:00-ին Կալհոուն սթրիթի վրա գտնվող եկեղեցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղի ոստիկանապետ Գրեգորի Մալլենը մամլո ասուլիսին հայտարարել է, թե ապանվել է 9 մարդ՝ 8 մարդ սպանվել է եկեղեցում, ևս 1-ը մահացել է ստացած վնասվածքների հետևանքով:
Ոստիկանությունը հետախուզում է կատարվածի հեղինակին՝ նիհար, սպիտակամորթ մի տղամարդու:
Չառլսթոնի քաղաքապետ Ջո Ռայլեյը հայտարարել է, որ «դա սարսափելի ողբերգություն է, որը տեղի է ունեցել քաղաքի ամենապատմական եկեղեցու պատմության մեջ»:
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում ու վերջերս տոնել էր կառուցման 150-ամյակը: