Ինչ են քննարկել քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հաստատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նման կազմով հանդիպումներ բազմիցս են եղել: Ըստ նրա՝ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը և ներկա ընթացքը, իսկ իշխանության հետ կոալիցա կազմելու հարց չի քննարկվել և նման հայտարարությունները «հերթական` ջուրը պղտորելու հայտարարություններ են»:

Ա.Մինասյանը հայտարարեց, որ օրակարգում փոփոխությունների երկրորդ տարբերակ չկա, քննարկվում է միայն 1 մոդել՝ խորհրդարանական կառավարման անցնելու մասին։

Ա.Մինասյանի խոսքով՝ հանձնաժողովը ՀՅԴ առաջարկներն ընդունել է, սակայն  դեռ պարզ չէ, թե ի՞նչ ձևակերպումներ կլինեն վերջնական փաստաթղթում, որը կհրապարակվի հուլիսի առաջին տասնօրյակում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930