Բաժիններ՝

Բուլղարիայի նախագահն այսօր պաշտոնական այցով կժամանի Վրաստան

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևն այսօր պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Նրան կընդունի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի նախագահի նստավայրում երկու երկրները առանձնազրույց կունենան, ապա հանդիպում կանցկացնեն ընդլայնված կազմով:
Երկու երկրների նախագահները կայցելեն նաև Թբիլիսիում աղետի գոտի ու կհարգեն զոհերի հիշատակը:

Այցի ընթացքում Բուլղարիայի նախագահը կհանդիպի Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի, երկրի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Բուլղարիայի նախագահի երկօրյա այցը կավարտվի վաղը Աջարիայում: Նա Բաթումում կմասնակցի «Վրաստանի եվրոպական ուղին» միջազգային համաժողովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս