Հերթական էլիտար հարսանիքը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները: Ուրբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացել է հերթական հարսանիքը: Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ով Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո, ասում են, հազվադեպ էր նման խնջույքների մասնակցում, առավել ևս՝ ակտիվ դերում լինում, եղել է հարսանիքի քավորը:
Իսկ ամուսնացողները Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի (հանրությանը իայտնի է «Թաղման բյուրո» անվամբ) տնօրեն Վարուժան Սուքիասյանի որդին և Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դուստրն են եղել»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։