Եվրոպական խաղերի կազմակերպիչները չգիտեն՝ ինչու է ավտոբուսը վրաերթի ենթարկել ավստրիացի մարզիկներին
Հունիսի 11-ի առավոտյան Բաքվի առաջին Եվրոպական խաղերի նախօրեին օլիմպիական ավանի տարածքում ավստրիացի 3 մարզիկներին ավտոբուսի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հետաքննությունը դեռ չի ավարտվել, այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խաղերի օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգը:
Հիշեցնենք, որ սինքրոն լողի թիմի անդամները ծանր վնասվածքներ էին: Նրանցից երկուսին միանգամից ինքնաթիռով ուղարկել էին Ավստրիա, իսկ մեկը գտնվում է Բաքվի հիվանդանոցում:
«Մենք ներկայում անցկացնում մենք դեպքի հետաքննություն, դրա արդյունքները պարտադիր կհրապարակվեն: Դեռ վաղ է խոսել դեպքի պատճառների մասին»,-ասել է նա՝ խուսափելով պատասխանել հարցին, թե արդյոք հարբած է եղել ավտոբուսի վարորդը: