Բաժիններ՝

Չուլպան Խամատովան 5 մլն ռուբլի կփոխանցի «Նվիրիր կյանք» հիմնադրամին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը երեկ Կրեմլում ճեպազրույցի ժամանակ հրապարակել է գրականության ու արվեստի, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների անունները:

Համաձայն ՌԴ նախագահի հրամանի՝ գրականության ու արվեստի ոլորտում պետական մրցանակներ են ստացել ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, դերասանուհի Չուլպան Խամատովան, հայտնում է TASS-ը:

Խոսելով դերասանուհի Խամատովայի մասին՝ Վլադիմիր Տոլստոյը արժևորել է նրան՝ որպես հասարակական գործչի, ում «Նվիրիր կյանք» հիմնադրամը օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին: «Սակայն պետական մրցանակը Չուլպան Խամատովան ստանում է որպես դերասանուհի»,-ընդգծել է նա:

1745754_20150610145630

Նոր դափնեկիրներին վաղը՝ Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը կշնորհվի դրամական պարգևատրում 5 մլն ռուբլու չափով ու դիպլոմ:
Խամատովան, չսպասելով մրցանակի հանձնմանը, հայտարարել է, որ իրեն տրվելիք դրամական մրցանակը ինքը կհանձնի իր հիմնադրամին՝ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով:

«Անկասկած, այդ 5 մլն ռուբլին ես նվիրաբերում եմ հիմնադրամին, որը կգնի հատուկ բժշկական սարքավորումներ Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական հիվանդանոցի համար, ինչի շնորհիվ երեխաները կկարողանան ստանալ վերականգնողական որակյալ կուրս ծանր ու դժվարին բուժումից հետո»,-ասել է դերասանուհին:

xamatova1

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս