Բաժիններ՝

Արդյոք մեր տնտեսության ռազմավարությունը ճիշտ ուղու վրա է դրվա՞ծ, թե՞ ոչ

Այսօր ԱԺ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայարարեց, որ թվերի վերլուծությունը «մի կես տոկոս այս կողմ, կես տոկոս այն կողմ» իրականությունը հասկանալու համար ոչինչ չի տալիս: Ըստ նրա՝ պետք է հասկանալ՝ արդյոք մեր տնտեսության ռազմավարությունը ճիշտ ուղու վրա է դրվա՞ծ, թե՞ ոչ:

«Այսօր տնտեսության զարգացման հարցը դարձել է անվտանգության հարց»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Ըստ նրա՝ մեր բանակը ռազմի դաշտում ինչ պետք էր, ապացուցել է, այժմ խնդիրը տնտեսապես դիմանալն է, որովհետև այսօր Ադրբեջանը շատ պարզ քաղաքականություն է որդեգրել՝ տնտեսապես ՀՀ թուլացմանը զուգահեռ զարգացնում է սեփական տնտեսությունը:

Լ.Զուրաբյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիների արդյունքներին ու նշեց, որ ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել, անգամ պակասել է, նեդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը ևս իջնում է, արտաքին ուղղակի ներդրումները կատաստրոֆիկ անկում են ապրել, մինչդեռ պետական պարտքը անվերջ աճում է և արդեն ՀՆԱ-ի 48%-ն է ու կասկածելի է, թե արդյոք մեր պետությունը այս պարտքի տակից դուրս կգա՞: Նա նշեց, որ ապրում ենք միայն պարտք կուտակելով, բայց արտաքին ֆինանսավորումն էլ կանգնել է: Լ.Զուրաբյանը նշեց, որ մեր ժողովուրդը այլ երկրներում շատ լավ էլ աշխատում է, իսկ այստեղ ոչ, քանի որ չկա անհրաժեշտ մոդել ու մեխանիզմներ:

«Այլ կերպ, քան փլուզում անվանել այն, ինչ կատարվում է ՀՀ տնտեսության մեջ, հնարավոր չէ»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս