Բաժիններ՝

Բարաք Օբաման ռումբի մասին ահազանգից հետո չի տարհանվել Սպիտակ տնից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գտնվել է իր աշխատավայրում Սպիտակ տան մամլո կենտրոնում իբր տեղակայված ռումբի մասին ահազանգից հետո: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, հայտնում է TASS-ը:
«Ես գիտեմ, որ նրան դուրս չեն բերել շինությունից: Նա եղել է Սպիտակ տանը, սակայն չգիտեմ՝ հատկապես որտեղ»,-ասել է Էռնեստը՝ նշելով, թե չի խոսել ԱՄՆ նախագահի հետ:

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը ընթացող ճեպազրույցը ընդհատվել էր այն բանից հետո, երբ մոտավորապես տեղի ժամանակով մոտավորապես 14:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 22:00-ի սահմաններում) ահազանգ էր ստացվել, թե իբր ռումբ է տեղադրված Սպիտակ տան մամլո կենտրոնում:

Դրա հետ կապված՝ Սպիտակ տունը հսկող Գաղտնի ծառայության աշխատակիցները որոշում էին կայացրել տարհանել բոլոր լրագրողներին: Այնուհետև սրահը ստուգվել էր կինոլոգի ու ծառայողական շան կողմից: Որոշ ժամանակ անց ճեպազրույցը շարունակվել էր:

Հիշեցնենք, որ դեպքից մի քանի ժամ առաջ Կապիտոլիումի ոստիկանությունը տարհանել էր ԱՄՆ Կոնգրեսի շենքը, որտեղ այդ ժամանակ անցկացվում էին լսումներ տրանսպորտային անվտանգության հարցով:

«Մենք ստացել էինք հեռախոսազանգ կակածելի փաթեթի մասին: Մի քանի հարկ, անվտանգության նկատառումներով տարհանվել էր, իրականացվում է ստուգում»,-TASS-ին հայտնել էին ոստիկանության ներկայացուցիչները:
Արդյունքում ոչ մի վտանգավոր բան չէր հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս