Բորիս Նեմցովի դուստրը սպառնալիքների պատճառով հեռացել է Ռուսաստանից
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, հեռացել է Ռուսաստանից, Interfax-ին հայտնել են նրա մերձավոր շրջապատից:
«Ժաննան իսկապես լքել է երկիրը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում կատարելով բրիտանական Times-ին, հայտնել էին, թե սպանված քաղաքական գործչի դուստրը հեռացել է Ռուսաստանից իր հասցեին հնչող
սպառնալիքների պատճառով:
Բորիս Նեմցովը սպանվել է այս տարվա փետրվարի 27-ին: