ԱՄՆ-ը գնահատում է Վրաստանի ձեռքբերումները

ԱՄՆ պետքարուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինի խոսքով՝ Վրաստանը մեծ աշխատանք է կատարել այն բանից հետո, երբ ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Ինչպես նա ասել է «Ամերիկայի ձայնը» վրացական բյուրոյի հետ զրույցում, Միացյալ Նահանգները նկատում ու գնահատում է Վրաստանի առաջընթացը:

«Վրացի ժողովուրդը ու երկրի կառավարությունը հարգանքի են արժանի այն բանի համար, որ կոնկրետ առաջընթաց են գրանցել այն երկարատև ու դժվարին գործերում, որոնք հաստատել է Եվրամիությունը Վրաստանի հետ, երբ ստորագրեց Ասոցացման համաձանագիրը: Վրաստանը իսկապես շատ բան է արել»,- հայտարարել է Ռուբինը:

Նա նշել է նաև Վրաստանը առաջընթացը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:
«Առաջընթաց է գրանցվել նաև Հյուսիսատլանտյան կազմակերպությունների հետ համագործակցությունում՝ գործողությունների պլանի իրականացման առումով:

Ես նկատի ունեմ այն բոլոր քայլերը, որոնք Վրաստանն արել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ, կառուցվածքների մերձեցմամբ կամ միջազգային առաքելություններում մասնակցությամբ: Այդ իրական առաջընթացը մենք նկատում ենք, թեև միևնույն ժամանակ, դեռ շատ պատասխանատու գործ կա»,- ասել է Ռուբինը:

Կարդացեք նաև

Նա հայտնել է, որ 2015թ. ԱՄՆ-ը ծրագրում է Վրաստանին տնտեսական բնույթի լուրջ օգնություն տրամադրել ոչ միայն ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին, այլև ազատ առևտրի համաձայնագրի կետերի իրականացման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս