Ֆրանսիական Orange-ը բոյկոտում է Իսրայելը

Ֆրանսիական իշխանությունները դեմ են Իսրայելը բոյկոտելուն, սակայն որոշել ֆրանսիական հեռահաղորդակցության հսկա Orange-ի ռազմավարությունը կարող է անել միայն նրա ղեկավարությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ Orange-ի ղեկավար Ստեֆան Ռիկարը հայտարարել էր իսրայելական գործընկերների հետ երկարամյա համագործակցության դադարեցման մասին:

Ռիկարի հայտարարությունը Իսրայելում որակվել էր որպես Եվրոպայում հրեական պետության դեմ ծայր առած հասարակական բոյկոտի՝ ի նշան պաղեստինյան տարածքների շարունակական օկուպացիայի:

«Թեև Orange խմբի կոմերցիոն ռազմավարությունը նրա ղեկավարի գործն է, Ֆրանսիան վճռականորեն դեմ է Իսրայելը բոյկոտելուն», – հայտարարել է Ֆաբիուսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930