2015 թվականի ամենասեքսուալ հարսանեկան զգեստները
Դասական փքուն զգեստները նախկինի պես ժամանակակից հարսնացուների ամենատարածված ընտրությունն են, սակայն տարվածությունը սեքսուալությամբ չի շրջանցել անգամ պահպանողական հարսանեկան նորաձևությունը, գրում է Elle-ը:
Ակնհայտորեն, հոլիվուդյան հայտնի անձանց օրինակը չափազանց վարակիչ է՝ կարմիր գորգին ավելի հաճախ են հանդիպում թափանցիկ զգեստներն ու շոկային խորը դեկոլտեները:
Իսկ եթե կա պահանջարկ, նա նաև առաջարկ: Դիզայներական հարսանեկան հավաքածուները համալրվել են սեքսուալ զգեստներով (օրինակ՝ Zuhair Murad ու Reem Acra):
Հարսանեկան բաց զգեստի գագաթնակետը Իրինա Շեյքի հարսանեկան զգեստն էր Բարսելոնի Pronovias bridal-հավաքածուի ցուցադրությանը:
Սուպերմոդելը պոդիում էր բարձրացել ամբողջությամբ թափանցիկ երկար քողով: Նրա զգեստը անմիջապես արժանացավ 2015թ. ամենասեքսուալ զգեստ անվանմանը:
Ներկայացնենք bridal-հավաքածուների ամենասեքսուալ հարսանեկան զգեստները: