ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն փաստել է Ադրբեջանում քաղակտիվիստների, լրագրողների ու իրավապաշտպանների վիճակի զգալի վատթարացման մասին
ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն ունկնդրել է իր զեկուցողների՝ Պեդրո Ագրամունտի ու Թադեուշ Իվինսկու հատուկ զեկույցը Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների վիճակի մասին:
Ինչպես Turan-ին տեղեկացրել են ԵԽԽՎ-ի մամլո ծառայությունից, Փարիզում Մոնիթորինգային կոմիտեի նիստին զեկույցը հաստատվել էր:
Նիստում նշվել է նաև, որ Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների, քաղակտիվիստների, լրագրողների ու իրավապաշտպանների վիճակը զգալիորեն վատթարացել է: Նրանցից շատերը հայտնվել են ճաղերի հետևում կամ ենթարկվել են հետապնդումների:
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումները քաղաքական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:
Հունիսի 23-ին Իվինսկու ու Ագրամունտի զեկույցը քննարկման կդրվի Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: