Բաժիններ՝

«Պարոն Արեյան, մի խանգարեք, իյա, խոսում եմ, զուգահեռ հետս խոսում եք». Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Կամո Արեյանին

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է բյուջետային վարկ նախատեսել 10 մլրդ դրամի շրջանակներում, որը կտրամադրվի «Գյուղատնտեսությանը մատչելի վարկերով ապահովում» ծրագրի շարունականանությունն ապահովելու համար: Նա նշեց, որ նախագիծը ներկայացվել է կառավարության նախորդ նիստում տրված հանձնարարականի կապակցությամբ. «Վարկը առևտրային բանկերի միջոցով տեղաբաշխվելու է համապատասխան ուղղություններով: Բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2019թ. հունիսի 15-ը, տարեկան տոկոսադրույքը կազմում է 8 տոկոս»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ո՞վ է սահմանել այդ ժամկետը: Վախթանգ Միրումյանն էլ ասաց, որ պարզապես առաջարկում են: «Ի՞նչ է նշանակում՝ առաջարկում ենք: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ լինի երկու տարով: Ինչի՞ համար եք գրել մինչև 2019թ.»,- նկատեց Հովիկ Աբրահամյանը:

Ի պատասխան Վախթանգ Միրումյանն ասաց, որ կշտկեն:

«Ես մի բան չեմ հասկանում, մի բան պայմանավորվում ենք…,- ի պատասխան ասաց Հ. Աբրահամյանը ու ստիպված եղավ նկատողություն անել Կամո Արեյանին, ով խանգարում էր նիստը,- Պարոն Արեյան, մի խանգարեք, իյա, խոսում եմ, զուգահեռ հետս խոսում եք: Ես չեմ հասկանում. մենք մի բան ենք պայմանավորվում, թղթերի մեջ, նախագծերի մեջ ուրիշ բաներ են գալիս: Ի՞նչն է պատճառը: Իմ համար անհասկանալի է ընդհանրապես, ոչ մեկդ խաբար չեք»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ասաց, որ նիստի ավարտից հետո կներկայացնեն խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս