Տեղաբաշխվել են 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Մայիսի 14-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 711 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 516 մլն 800 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 195 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 490 305 333 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.6152 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.7700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին