Մեր առաջարկները շարունակ մերժվում են. Ուորլիք

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ նախորդ տարի զորքերի շփման գծում լարվածության աճը չափազանց մտահոգիչ էր, և որ դա ի ցույց է դնում հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում առաջընթաց գրանցելու իրենց փորձերի տապալումը:

Ուորլիքը կողմերին կոչ է արել խստապես պահպանել հրադադարի ռեժիմը. «Համանախագահներն առաջ էին քաշել մի շարք առաջարկներ, որոնք ստատուս-քվոն կփոխեին դեպի լավը` բարձրացնելով թափանցիկությունն ու բարելավելով անվտանգությունը, սակայն դրանք հետևողականորեն մերժվում են:

Մենք նույնպես կցանկանայինք, որ կողմերը դիտարկեին մարդկանց միջև շփումների ծրագրերի մասին մեր առաջարկները, ինչը հնարավորություն կտար վստահություն հաստատել հայ և ադրբեջանական համայնքների միջև»:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի