Հովիկ Աբրահամյանն ընդառաջել է պատգամավորների դժգոհություններին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընթերցեց  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակը, որով կառավարությունն արձագանքել է արտահերթ նիստերով հրատապ ռեժիմով օրինագծեր ներկայացնելու վերաբերյալ պատգամավորների դժգոհություններին: Պատգամավորներն ամեն անգամ բողոքում էին, որ չեն հասցնում անգամ ծանոթանալ օրինագծերին և որ այդպիսով կառավարությունն ԱԺ-ն դարձրել է դակիչ կառույց:

Հ.Նաղդալյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով պատգամավորների մտահոգությունը՝ ԱԺ նախագահը խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ, արդյունքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Տեսանյութեր

Լրահոս