Էրդողանի կուսակցությանն ավելի շատ հետաքրքրում է փողը, քան` կրոնը. Օրհան Փամուք

Գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Գրականության Նոբելյան մրցանակակիր (թուրք) Օրհան Փամուքը հայտարարել է, որ Թուրքիայում ղեկավար պաշտոններ զբաղեցրած իսլամականներին ավելի շատ հետաքրքրում է փողը, քան` կրոնը.

«Թուրքիայի իսլամականները հիմնականում հասարակության ստորին շերտերի ներկայացուցիչներ են: Նրանք նախկինում զայրույթ ապրած գյուղաբնակներն են, որոնք չեն մոռացել, թե ինչպես են իրենց հետ վարվել այն ծանր ժամանակներում:

12-13 տարի անց նրանք ձևավորում են պետական կադրեր: Այժմ նրանց ձեռքում է գտնվում յուրաքանչյուր հիմնարկ և նրանք են անձամբ ներկայացնում կենտրոնական իշխանությունը: Նրանք ավելի շատ հետաքրքրվում են փողով, քան` կրոնով: Նրանք իրենց հռետորիկայով միայն քողարկվում են իսլամի ներքո»:

Փամուքը կարծում է, որ քաղաքական իսլամը կոռուպցիայի պատճառով կորցրել է իր նախկին կերպարը: 2013 թվականին դեկտեմբերի 17-ին Թուրքիան վերապրեց հանրապետության պատմության մեջ խոշորագույն կոռուպցիոն սկանդալներից մեկը, որը ստացավ «Մեծ կաշառք» անունը:

Տեսանյութեր

Լրահոս