Սիրիայի պաշտպանության նախարարը ժամանել է Թեհրան
Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահեդ ալ-Ջասեմ ալ-Ֆրեջն այսօր ժամանել է Իրան: Այցը տեղի է ունենում Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանի հրավերով:
Այս մասին գործակալությանը հայտնել են Թեհրանում Սիրիայի դեսպանատնից: Սիրիայի ու Իրանի պաշտպանության նախարարները մտադիր են քննարկել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության հարցերը:
Սիրիայի պաշտպանության նախարարը հանդիպելու է նաև իրանցի բարձրաստիճան անձանց: Բանակցություններն առնչվելու են երկկողմ խնդիրներին ու երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման եղանակներին: